ECL-ի և ծառայություն մատուցող գործընկեր Տրանսիմպեքս ՍՊԸ-ի միջև պայմանագրի ընդհանուր դրույթներ և պայմաններ
Ծանրոցների առաքում դեպի Հայաստան
Բովանդակություն
- Օգտատիրոջ / ուղարկողի և ECL-ի և կամ ծառայություն մատուցողի իրավական հարաբերություններ
- Պայմանագրի հիմք ու շրջանակ
- 2րդ պայամանագրի եզրակացություն
- Տրանսիմպեքս ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայություններ
- Կողմերի պատասխանատվություն
- Սահմանափակումներ
- Այլ դրույթներ
Օգտատիրոջ / ուղարկողի և ECL-ի և/կամ ծառայություն մատուցողի իրավական հարաբերություններ
ECL-ը հանդիսանում է միջնորդ կազմակերպություն SmartExpress հարթակում առաջարկվող տրանսպորտային ծառայությունների մատուցման գործում։ Այդ ծառայությունները կարելի է պատվիրել և դրանց համար վճարել առցանց։ ECL-ի պարտավորությունները սահամանափակվում են միայն միջնորդ ծառայություններով։ Միջնորդավորված (հիմնական) ծառայության պատշաճ կատարումը, որպես այդպիսին , ECL-ի պայմանագրային պարտավորությունների մաս չի կազմում։
Պայմանագրային գործընկեր հանդիսանում է Տրանսիմպեքս ՍՊԸ-ն (գրանցված Կոմիտաս 54/81, Երևան 0051, Հայաստան հասցեում, գրանցման համար ։ 264․,110․04437։ Գործունեության հասցե ։ Մաշտոց 40, Երևան 0002, Հայաստան, տնօրեն՝ Արման Ղազարյան)
Փոխադրման հետևյալ պայմանները կարգավորում են օգտատիրոջ/ ուղարկողի և Տրանսիմպեքս ՍՊԸ-ի միջև իրավական փոխհարաբերությունները: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Տրանսիմպեքս ՍՊԸ-ի կամ իր գործակալի և գործընկերների կողմից ապրանքն ընդունելու պահից։ Առցանց գրանցման գործընթացն ավարտելուն հաջորդում է վճարում կատարելու պատրավորությունը։ Եթե գործընթացն ավարտելուց հետո, ուղարկող կողմը որոշում է գրանցած ծանրոցը չուղարկել, տրամադրված միջոցների համար վճարման պարտավորությունը, այնուամենայնիվ, մնում է անփոփոխ։
2.Պայմանագրի հիմք ու շրջանակ
Ընդհանուր դրույթներն ու պայմանները կիրառվում են օգտատիրոջ և Տրանսիմպեքս ՍՊԸ-ի կողմից կնքված պայմանագրերում ՝ ծանրոցների միջսահմանային փոխադրումն իրականացնելիս։ Վերջիններս ներառում են հատուկ համաձայնեցված լրացուցիչ և օժանդակ ծառայություններ ( հետայսու ՝ ծառայություններ):
Եթե առաջնահերթության ոչ հետևյալ կարգով,ապա կիրառավում են ամրագրված պարտադիր կանոնադրական դրույթները, անհատական պայմանագրերն ու ընդհանուր դրույթներն ու պայմանները, համաշխարհային փոստային կոնվենցիան և վերջինիս լրացուցիչ համաձայնագրերը, հետայսու ՝ համաշխարհային փոստային կոնվենցիա, որը փոփոխվում է ժամանակ առ ժամանակ, ինչպես նաև փոխադրման պայմանագրի մասին Հայստանի օրենդրության դրույթները։
3․ Եզրահանգումներ
Ստանդարտ խմբաքանակների տեղափոխման պայմանագրերը կնքվում են ծանրոցներն առաքելիս՝ ստացողի և Տրանսիմպեքս ՍՊԸ-ի կամ վերջինիս կողմից լիազորված ընկերությունների միջև ՝ համաձայն վերոնշյալ Ընդհանուր դրույթների և պայմանների: Նախքան պայմանագրի ստորագրումը, ուղարկող կողմը պատրավորվում է տեղեկացնել՝ արդյոք առաքանին պարունակում է չթույլատրվող ապրանքներ, որոնք ներկայացված են 2րդ գլխում։ Ընդհանուր դրույթներին և պայմաններին հակասելը սույնով հստակ մերժվում են։
2․Չթույլատրվող ապրանքներ (վտանգավորության աստիճան ունեցող բեռներ)
- Իրենց բովանդակությամբ, արտաքին տեսքով, փոխադրման կամ պահեստավորման համար անհամապատասխան ծանրոցները, որոնք, մասնավորապես արտահանման երկրի, ճանապարհի կամ ուղարկվող երկիրի արտահանման, ներմուծման կամ մաքսային կանոնադրությամբ օրինական կերպով չեն թույլատրվում փոխադրել կամ պահեստավորել ։ Ինչպես նաև, այն ծանրոցները և/կամ ապրանքները, որոնք արգելվում են տեղափոխել համաձայն համաշխարհային փոստային կոնվենցիայի կանոնադրության։
- Հատուկ պայմաններ` ջերմային ռեժիմ, անվտանգության միջոցներ կամ թույտվություն պահանջող ծանրոցներ։
- Այն ծանրոցները, որոնց պարունակությունը փոխադրման ճանապարհինկարող է նյութական վնաս հասցնել կամ վնասել մարդկանց
- Կենդանիներ, կմախք, մարմնի մասեր կամ մարդկային մնացորդներ պարունակող ծանրոցներ
- Թմրադեղեր կամ այլ հոգեմետ նյութեր պարունակող ծանրոցներ
- Ծանրոցներ, որոնց փոխադրումը և/կամ պահեստավորումը ենթակա է վտանգավոր բեռների կանոնակարգերին․բացառվում են բոլոր այն ապրանքները, որոնք թույլատրվում են IATA – (Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիա) և ICAO -ի (Քաղաքացիական ավիացիայի միջազագակին կազմակերպություն) վտանգավոր բեռների փոխադրման համար կիրառելի կանոնների համաձայն։
- 999 Եվրո-ից ավել արժեք ունեցող ապրանքները, եթե Տրանիպեքս ՍՊԸ-ն համաձայն չէ վերջիններիս տեղափոխմանը։ Պարտավորությունների սահմանափակումները, համաձայն Ընդհանուր դրույթների և պայմանների 6րդ կետի, այս գնային սահմանի պարագայում պետք է մնան անփոփոխ։
- Գումար, թանկարժեք մետաղ, վճարման կտրոն, քրեդիթ քարտ, նամականիշ կամ այլ վճարային միջոցներ և/կամ արժեթղթեր պարունակող ծանրոցներ։
- Ծանրոցներ արգելանքի տակ գտնվող այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, որոնք պետք է տեղափոխվեն արտաքին առևտրում սահմանափակումներ ունեցող երկներ (էմբարգո չափանիշներ)
- Ծանրոցներ, որոնց պարունակությունը խախտում է «Մտավոր սեփականության մասին օրենք»-ը` արտադրանքի կեղծ կամ չլիցենզավորված պատճենները ներառյալ (Ապրանքային նշանի հեղինակային իրավունքի խախտում)
- Զենք, զինամթերք, մասնավորապես հրազեն կամ դրա մասեր պարունակող ծանրոցներ։
- 20 կգ և ավել քաշ ունեցող ծանրոցներ և այն ծանրոցները, որոնց ընդհանուր արտաքին չափերը (երկարություն, բարձրություն, լայնություն) գերազանցում են 140 սմ-ը։ Ըստ մաքսային օրենսդրության, սահմանվում է օրական 200 Եվրո-ն և 20 կգ-ը չգերազանցելու սահմանաչափ յուրաքանչյուր ուղարկողի/ստացողի համար։
DPD ով առաքման դեպքում ծանրոցի քաշը չպետք է գերազանցի 15 կգ-ը։ Հակառակ դեպքում հնարավոր են հավելյալ վճարումներ։
3) Արգելվում է փոխադրել հետևյալ ապրանքներն ՝ առանց բացառության
- Հրազեն, ազդանշանային, օդային, գազային սառը զենք, զինամթերք, ինքնապաշտապանական էլեկտրաշոկ և հրազենի հիմնական մասեր կամ բաղադրիչներ
- Հրազեն, ազդանշանային, օդային, գազային սառը զենք, զինամթերք, ինքնապաշտապանական էլեկտրաշոկ և հրազենի հիմնական մասեր կամ բաղադրիչներ
- Սատկած/ ողջ կենդանիներ և/կամ դրանց մարմնի մասեր
- Բույսեր
- Փող կամ արժույթի միջոցներ
- Շուտ փչացող սնունդ, ըմպելիքներ
- Փոխադրման ընթացքում որոշակի ջերմային ռեժիմ պահանջող ծանրոցներ
- Փաթեթներ, որոնց պարունակությունը կամ փաթեթավորումը կարող է վնաս հասցնել Տրանսիմպեքս-ի աշխատակիցների առողջությանը և/կամ կարող է աղտոտել կամ վնասել այլ խմբաքանակներին կամ սարքավորումներին
- Թանկարժեք մետաղներ կամ դրանցից պատրաստված ապրանքներ
- Թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր և դրանացից պատրաստված իրեր
- Մոխիր, մարդու մարմնի մասեր, դիակ
- Ապակե և ճենապակե իրեր ՝ բաժակներ, շշեր, բյուրեղներ, եթե դրանք բնօրինակ չեն և փոխադրման համար պատշաճ փաթեթավորված
- Մշակութային արժեք ունեցող իրեր, նկարներ, սրբապատկերներ, հնաոճ իրեր
- Ծխախոտ, տոբակ
- Ալկոհոլային խմիչքներ
- Դեղորայք
- Պոռնոգրաֆիկ նյութեր.
4) Տրանսիմպեքս ՍՊԸ-ը պարտավորություն չի կրում զննել ծանրոցները, որոնք կարող են պարունակել պարագրաֆ 2րդ-ում ներառված բացառութունները։ Այնուամենայնիվ, կասկած հարուցելու պարագայում, ընկերությունն իրավասու է բացել և ստուգել ծանրոցները։
5) Եթե ուղարկող կողմը տրամադրում է փաթեթի քաշի, չափերի կամ պարունակության վերաբերյալ սխալ տեղեկատվություն, ապա Տրանսիմպեքս ընկերությունն իրավունք ունի ուղարկողից գանձել մինչև 1500 Եվրո ՝ համաձայն պայմանագրում տուգանքի մասին օրենքի կամ, անհրաժեշտության դեպքում, բեռնափոխադրումն իրականացնել՝ հիմք ընդունելով սույն պայմանագրային տույժի վճարումը ։ Փոխադրման գնի կիրառումը՝ պայմանավորված ծանրոցի փաստացի քաշով և չափերով, մնում է անփոփոխ։
6) Ուղարկող կողմը պետք է նշագրի, փաթեթավորի ծանրոցները տեղափոխմանը համապատասխան, այնպես, որ վերջիններիս արտաքին փաթեթավորումից դրանց պարունակության արժեքի վերաբերյալ հնարավոր չլինի որևէ ենթադրություն անել։ Հնարավորության և անհրաժեշտության դեպքում, այն պետք է տրամադրի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ծանրոցի վերաբերյալ, ինչը, վնասի դեպքում, հնարավորություն կտա պարզել դրա միանշանակությունը: Ուղարկող կողմը պետք է տրամադրի իր անձի ամբողջական հասցեն (Գերմանիայում) վերադարձի համար, եթե հնարավոր չլինի իրականացնել ծանրոցի փոխադրումը։ Ուղարկողը պետք է փաթեթավորի ծանրոցն այնպես, որ վերջինս պաշտպանված լինի վնասից և կորուստից, այնպես որ Տրանսիմպեքս ՍՊԸ-ը և/կամ երրորդ կողմերը վնաս չկրեն։ Մյուս մանրամասները հստակեցված են համապատասխան կանոնադրական դրույթներով։
7)Տրանսիմպեքս-ը փաթեթի ընդունումից և առաքումից հետո պարտավոր չէ ստուգել փաթեթավորումը կամ շտկել վերջինիս թերություները, եթե դրանք առկա են։ Եթե ծանրոցը ստացվում է արտաքինից չվնասված, ապա, ենթադրվում է, որ դրա պարունկությունը վնասվել է թերի փաթեթավորման հետևանքով, ինչի համար պատասխանատվություն է կրում ուղարկող կողմը։ Փոխադրման ընթացքում ծանրոցին արտաքին վնաս պատճառվելու դեպքում, ստացող կողմը պարտավոր է վնասի չափը որոշելու համար առևտրային հաշվետվություն պահանջել Տրանսիմպեքս ընկերությունից։ Վերջինիս բացակայության դեպքում Տրանսիմպեքս-ի դեմ հայցերը մերժվում են։
8)Ուղարկողը պետք է գործի արտահանման և ներմուծման կանոնակարգերին, ինչպես նաև մեկնման, տարանցման և նպատակակետ երկրի մաքսային կանոնակարգերին համապատասխան։ Ուղեկցող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է լրացվեն առցանց։ Ուղարկողը կրում է միաձնյա պատասխանատվություն անթույլատրելի բեռների փոխախադրման հետևանքերի համար՝ համաձայն սույն Ընդհանուր դրույթների և պայմանների և դրանց խախտման կանոնակարգի։
Եթե մաքսազերծման կամ դրա նախապատրաստման ընթացքում Տրանսիմպեքս-ի կողմից նշանակված մաքսային ներկայացուցիչը փաստում է, որ ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն են առկա, ապա ծանրոցի համար պատասխանատու կողմը (ուղարկող/ ստացող) պետք է տրամադրի դրանք։Եթե ապրանքի կամ դրա արժեքի վերաբերյալ սխալ տեղեկատվության հետևանքով մաքսային տույժեր, տուգանքներ կամ հարկեր են ավելանում, ապա ուղարկող կողմը պարտավոր է Տրանսիմպեքս ընկերության պահանջով անմիջապես փոխհատուցել դրանք։ Եթե ծանրոցի համար պատասխանատու կողմը չի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը կամ վերջիններս չեն ներկայացվում համապատասխան ժամկետում՝ մաքսային պահաջների համաձայն, ապա Տրանսիմպեքս-ն իրավունք ունի վերադարձնել ծանրոցն ուղարկող կողմին ՝ բոլոր ծախսերը հոգալու պայմանով։ Այդ ծախսերը ներառում են մաքսային ներկայացուցչի և Տրանսիմպեքս ընկերության վարչարարական ծախսերը, որոնք կարող են սահմանվել անաչառ հայեցողությամբ։ Տրանսիմպեքսն իրավունք ունի պահանջել կանխավճար հաշիվների և կատարված ծախսերի համար։ Վճարումներ չիրականացնելու պարագայում, Տրանսիմպեքս ընկերությունն իրավասու է հրաժարվել հետագա ծառայություններ մատուցելուց և համապատասխան ժամկետի ավարտից հետո ոչնչացնել ծանրոցը։
4․ Տրանսիմպեքս ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայություններ
- Տրանսիմպեքսը ծանրոցներ է տեղափոխում Հայաստան: Դեպի Երևան առաքման ժամկետը 15 աշխատանքային օր է, իսկ Հայաստանի այլ մարզեր՝ մոտ 20 աշխատանքային օր։ Փոխադրման ժամկետների պահապանումը երաշխավորված չէ և կարող է տատանվել ՝ պայմանավորված բաց երթուղիներով։ Տրանսիմպեքս ընկերությունը, հաշվի առնելով ուղարկող կողմի շահերը, կարող է ընտրել փոխադրման տեսակը, ճանապարհը և միջոցները և մատուցել տրանսպորտային ծառայություն 3րդ կողմ հանդիսացող տրանսպորտային ընկերության միջոցով։ Պատվերը հնարավոր է չեղարկել միայն նախքան այն պահը, երբ բեռը կհանձվի եվրոպայի տարածքում գտնվող մեր փոխադրող գործընկերոջը։ Պատվերը հնարավոր է չեղարկել միայն նախքան այն պահը, երբ բեռը կհանձվի եվրոպայի տարածքում գտնվող մեր փոխադրող գործընկերոջը։
- Տրանսիմպեքս -ը ուղարկող կողմին երաշխավորում է ծանրոցների ստացումը։
- Ընկերությունը, առաքման հետ կապված խնդիրների դեպքում, ինչպես օրինակ, ստացողի սխալ հասցեն, տեղեկացնում է ուղարկող կողմին։ Այս պարագայում, 3 օրացույցային օրվա ընթացքում պետք է տրամադրվի բավարար և ճշգրիտ կոնտակտային տվյալներ։ Եթե առաքման անհաջող փորձի մասին ծանուցելուց հետո, ուղարկողի կողմից վերահղում կամ ստացողի հասցեի ուղղում տեղի չի ունենում, Տրանսիմպեքս-ը կարող է ուղարկող կողմի հաշվին ետ ուղարկել ծանրոցը։ Ուղարկողը կրում է առաքման վերահասցեավորման, կրկնակի առաքման և/կամ հետադարձի տրանսպորատային ծախսերը ՝ ներառյալ Տրանսիմպեքս ընկերության կողմից կատարված բեռնաթափման վճարը։
- Տրանսիմպեքս-ն իրավունք ունի բացել և ոչնչացնել փչացած ապրանք պարունակող ծանրոցները, առանց ուղակող և/կամ ստացող կողմերին նախապես ծանուցելու։
5) Կողմերի պարտավորություններ
- Տրանսիմպեքսը պատասխանատվություն է կրում ծանրոցների կորուստի, կողոպուտի և վնասի համար համաձայն Ընդհանուր դրույթների և պայմանների, ինչպես նաև այլ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար, միայն ուղղակի վնասի չափով ՝ համաձայն պայմանագրի կամ որոշակի առավելագույն սահմանաչափի (Տես ՝ Պարագրաֆ 3)
- Տրանսիմպեքսը ազատվում է պարտավորությունից համաձայն Պարագրաֆ 1-ի, այն դեպքում, եթե վնասը պատճառվել է այնպիսի հանգամանքներում, որոնցից անգամ ծայրահեղ զգուշության պարագայում հնարավոր չէ խուսափել կամ որի հետևանքները հնարավոր չէ կանխել (օրինակ՝ գործադուլ, ֆորս մաժոր, առգրավում)։ Նույնը վերաբերում է նաև այն վնասներին, որոնք պատճառվում են ուղարկողի կողմից անփույթ վարքագծի, բովանդակության էության կամ պատասխանատվության բացալայության հետևանքով ՝ մասնավորապես դրանց, որոնք նշված են Համաշխարհային փոստային կոնվենցիայում։ Տրանսիմպեքսը պատասխանատվություն չի կրում արգելված ապրանք պարունակող ծանրոցների համար ՝ համաձայն 2րդ գլխի, 2րդ մասի։
- Տրանսիմպեքսի պարտավորությունը սահմանափակվում է վնասի չափով, որը չի կարող գերազանցել 500 Եվրո-ն, եթե ընկերության պարտավորությունն ավելի ցածր կամ բարձր չի գնահատվում համաձայն համաշխարհային փոստային կոնվենցիայի պարտադիր կամ այլ կանոնադրական դրույթների:
- Եթե ուղարկող կողմը ծանրոցի առաքման օրվանից երկու ամսվա ընթացքում չի ներկայացրել որոնման դիմում և հայց, ապա կորստի մասին հայցերը մերժվում են ՝ համաձայն 1ին և 3րդ պարբերությունների։
- Եթե ծանրոցն առաքման պահին արտաքինից վնասված չէ, ենթադրվում է, որ պարունակությունը վնասվել է տեղափոխման ընթացքում կամ թերի փաթեթավորման հետևանքով։ Հակառակը ապացուցելու պատասխանատվությունը կրում է հայցվոր կողմը։
- Ուղարկողի պարտավորությունը, համաձայն համաշխարհային փոստային կոնվենցիայի, մնում է անփոփոխ։ Ուղարկողը պատասխանատվություն է կրում Տրանսիմպեքս ընկերությանը կամ երրորդ կողմին պատճառված վնասի համար, եթե ուղարկում է չթույլատրվող ապրանքներ, որոնք ներառված են 3րդ գլխում կամ խախտում է նույնի գլխի 5րդ կետի համաձայն ստանձնած պարտավորությունները։ Այս պարագայում, ուղարկող կողմը պետք է փոխհատուցի Տրանսիմպեքս ընկերությանը ՝ երրորդ կողմի ներկայացրած ցանկացած պահանջի դիմաց, այնքանով, որքանով դա չի հակասում օրենքով սահմանված պարտավորությունների պարտադիր սահմանափակումներին։
6) Սահմանափակումներ
Ընդհանուր դրույթների և պայմանների շրջանակներում նշված բոլոր պահանջները լրանում են մեկ տարի անց։ Վաղեմության ժամկետը սկսվում է ծանրոցների առաքման օրվա կամ առաքում իրականացնելու համար նախատեսված օրվա ավարտին։ Սույն Ընդհանուր դրույթների և պայմանների 5րդ գլխի 4րդ կետի համաձայն կանխարգելման ժամանակահատվածը մնում է ուժի մեջ։
7) Այլ դրույթներ
- Ուղարկող կողմը իրավասու չէ Տրանսիմպեքս-ի դեմ հայց ներկայացնել, բացառությամբ դրամական պահանջերի։
- Ուղարկող կողմը պետք է փոխհատուցի Տրանսիմպեքս-ի հայցերը օրինականորեն հաստատված կամ անվիճելի հայցերի դեմ։
- Տրանսիմպեքս ընկերությունը և ECL-ն իրավասու են հավաքելու, պահպանելու և մշակելու ուղարկողի կամ ստացողի կողմից տրամադրված տվյալները, որոնք կապված են իրենց կողմից իրականացվող ծառայությունների հետ։ Ավելին, նրանք իրավասու են օրենքով սահմանված կարգով տրամադրել այդ տվյալները դատարանին կամ այլ մարմիններին ։
Տրանսիմպեքս ընկերությունը և ECL-ը պահպանում են փոստային գաղտնիությունը և տվյալների անձեռնմխելիությունը՝ իրենց նկատմամբ կիրառվող իրավական դրույթներին համապատասխան։
- Առևտրային, հանրային իրավունքի, մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի հետ կապված ընդհանուր դրույթներին և պայմաններին ենթակա պայմանագրերից բխող իրավական վեճերի կարգավորման բացառիկ իրավասությունը պատկանում է Երևան քաղաքին և լուծվում է ՀՀ օրենսդրությամբ։
- «Սպառողների վեճերի այլըտնրանքային լուծման մասին օրենք»ի 36-րդ հոդվածի համաձայն տեղեկատվություն տրամադրելու ընդհանուր պարտավորություն․ Տրանսիմպեքս ընկերությունը չի մասնակցում վեճերի լուծման որևէ վարույթի։
- Ընդհանուր դրույթներն ու պայմաններն այլ լեզուներով թագմանվելու դեպքում, եթե ի հայտ են գալիս հակասություններ, ապա առաջնահերթությունը տրվում է գերմաներեն լեզվին։